Արամայիս Գալումյան

Արամայիս Գալումյան

Բժիշկ Գալումյանն առաջնային բժշկական կրթությունը ստացել է Երևանում՝ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։ Հետդիպլոմային կրթությունն ստացել է ՌԴ Կուբանի բժշկական համալսարանում՝ որովայնային վիրաբույժի մասնագիտացմամբ։ Այնուհետև նույն համալսարանի բազայում մասնագիտացել է Միջամտական ռադիոլոգիա մասնագիտությամբ։ Աշխատանքային գործունեության տարբեր ժամանակաշրջաններում վերապատրաստվել է Եվրոպայի, Թայվանի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի առաջատար կլինիկաներում՝ միջամտական ռադիոլոգիա և լյարդի ու լեղուղիներ վիրաբուժության թեմաներով։

Աշխատել է Երևանի մի շարք բժշկական կենտրոններում, դասավանդել է ԵՊԲՀ թիվ 4 վիրաբուժության ամբիոնում։ 2014 թ.-ին հիմնել է առաջին միջամտական ռադիոլոգիայի ծառայությունը, որով և հիմք է դրվել միջամտական ռադիոլոգիա մասնագիտությանը ՀՀ-ում։

Աշխատելով Երևանի տարբեր ԲԿ-ներում՝ ձևավորել և ղեկավարել է ՄՌ ծառայություն, որտեղ իրականացվել են բազմաթիվ նվազագույն տրավմատիկ, տարբեր բարդության ախտորոշիչ և բուժական միջամտություններ (լեղուղիների, պարենքիմատոզ օրգանների ուռուցքների, օրագանիզմում տեղակայված տարատեսակ թարախակույտերի, վահանաձև գեղձի, թոքերի, ոսկրերի և այլ օրգան համակարգերի)։

Բժիշկ Արամայիս Գալումյանը հանդիսանում է միջամտական ռադիոլոգիայի հիմնադիրը Հայաստանում։ Նրա իրականացմամբ ՀՀ-ում ներդրվել են 60-ից ավելի նորագույն ախտորոշիչ և բուժական միջամտություններ։ Պարբերաբար վերապատրաստվելով աշխարհի առաջատար կլինականերում ՝ բժիշկ Գալումյանը Հայաստանում իրականացնում է ոչ անոթային միջամտական ռադիոլոգիայի և որովայնային վիրաբուժության միջամտությունների լայն շրջանակ։

Տարիների հարուստ փորձը և բժշկական առաջադիմության ձգտումը հիմք հանդիսացան մասնագիտացված կենտրոնի ստեղծման համար։ 2025թ․-ից բժիշկ Գալումյանի համառ ջանքերի և բազմամյա նվիրումով աշխատանքի արդյունքում հիմնվեց Միջամտական ռադիոլոգիայի կենտրոնը, որն իր տեսակով ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում առաջին և միակ մասշտաբային գործող միջամտական ռադիոլոգիայի մասնագիտացված կենտրոնն է, որտեղ իրականացվում են ժամանակակից և բարձրակարգ նվազագույն տրավմատիկ միջամտությունների գրեթե բոլոր տեսակները, որոնք հասանելի են զարգացած աշխարհի առաջատար բժշկական կենտրոններում։