Մեր մասին
Բարի գալուստ Միջամտական ռադիոլոգիայի նորարարական կենտրոն՝ ոլորտի հիմնադիրը և առաջատարը Հայաստանում:
Կենտրոնի ստեղծմամբ նպատակ է դրվել մեր հանրությանը հասանելի դարձնել բժշկական տվյալ ուղղության ամենաժամանակակից տեխնոլոգիաները և ծառայությունները։ Կենտրոնը ստեղծվել է միջամտական ռադիոլոգիայի ոլորտում 12 տարվա հարուստ փորձի հիման վրա։ Մեր կլինիկայի հմուտ մասնագետներն ապահովում են նորարարական ՄՌ ծառայությունների հասանելիությունը և յուրաքանչյուր բուժառուին անհատական մոտեցումը:
Ուղղորդվելով ախտորոշման սարքավորումներից ստացված պատկերներով և օգտագործելով նվազագույն ինվազիվ մեթոդներ՝ մեր կլինիկայում իրականացնում ենք ՄՌ միջամտությունների լայն շրջանակ՝ սկսած ախտորոշիչ բիոպսիաներից, լեղուղիների միջամտություններից մինչև քաղցկեղի բուժմանն ու ցավի կառավարմանն ուղղված միջամտություններ, վահանաձև գեղձի հանգույցների նորարարական՝ ոչ վիրահատական բուժման մեթոդներ, անոթային տարբեր ախտահարումների բուժում և այլն. այս ամենի մասին առավել մանրամասն տեղեկություն կգտնեք մեր կայքի համապատասխան բաժիններում:
Գլխավոր առավելությունն այն է, որ ՄՌ տեխնոլոգիաները թույլ են տալիս կրճատել վերականգնողական շրջանը, նվազեցնել միջամտության ռիսկերը և բարելավել բուժման ելքերը:
Մեր նպատակն է զարգացնել միջամտական ռադիոլոգիան Հայաստանում և բարելավել մեր բուժառուների կյանքի որակը: Նորարարության, ապացուցողական լավագույն փորձի և հոգատարության միջոցով մենք ցանկանում ենք գերազանց բժշկակական օգնություն և խնամք տրամադրել մեր բուժառուներին:
Շնորհակալ ենք, որ ձեր առողջությունը վստահել եք Միջամտական ռադիոլոգիայի նորարարական կենտրոնին:
Բժշկության տվյալ ուղղության ամենաժամանակակից տեխնոլոգիաները հասանելի են Հայաստանում և կենտրոնացված են Միջամտական ռադիոլոգիայի (ՄՌ) կենտրոնում, որը վստահորեն հանդիսանում է ոլորտի առաջատարը տարածաշրջանում։