Բիոպսիա Գնացուցակ

Պատկերային ուղղորդմամբ նմուշառումը (ասեղային բիոպսիա) նվազագույն ինվազիվ միջամտություն է, որն իրականացվում է պաթոլոգիկ նորագոյացությունից նմուշ վերցնելու նպատակով՝ հնարավորություն ստեղծելով ձևավորել գոյացության վերջնական ախտորոշումը։ Նմուշը ենթարկվում է տարատեսակ լաբորատոր քննությունների, որի արդյունքների հիման վրա հնարավոր է դառնում կազմել ճշգրիտ բուժման պլան։


Վահանաձև գեղձի հանգույցի բարակ ասեղային պունկցիոն բիոպսիա (ԲԱՊԲ)

Լյարդի և երիկամի հյուսվածքից միջմաշկային ասեղային բիոպսիա ՈՒՁՀ կամ ԿՏ ուղղորդմամբ

Կրծքագեղձի գոյացությունների միջմաշկային ասեղային բիոպսիա ՈՒՁՀ կամ ԿՏ ուղղորդմամբ

Ասեղային բիոպսիա մակերեսային տեղակայման ուռուցքային գոյացություններից և տարատեսակ հյուսվածքներից (մկաններ, փափուկ հյուսվածքներ) ՈՒՁՀ ուղղորդմամբ

ՈՒՁՀ և ԿՏ ուղղորդմամբ միջմաշկային ասեղային բիոպսիա պարենխիմատոզ օրգանների նորագոյացություններից և տարբեր տեղակայում ունեցող  խորանիստ գոյացություններից ՝  (լյարդ, երիկամ , ենթաստամոքսային գեղձ, թոք, մակերիկամ, ձվարաններ, ուռուցքային փոփոխված ճարպոն, որովայնմազի ուռուցքային ախտահարումներ, միջնորմի նորագոյացություն, լիմֆատիկ հանգույցներ, որովայնի խոռոչի, հետորովայնամզային տարածության, կրծքային խոռոչի, պլևրայի ուռուցքային տրանֆորմացիայի, կոնքի խոռոչի խորանիստ նորագոյացություններ, ոսկրերի փափուկ հյուսվածքային ախտահարումներ)

Ողերի, ոսկրերի նորագոյացություններից ասեղային բիոպսիա ԿՏ ուղղորդմամբ

Ոսկրածուծի բիոպսիա

Տարբեր տեղակայման պաթոլոգիկ հեղուկ կուտակումներից պունկցիոն ասպիրացիոն բիոպսիա

Լիմֆատիկ հանգույցների էքսցիզիոն բիոպսիա