dots

Միջամտական ռադիոլոգիայի կենտրոն

Բարի գալուստ Միջամտական ռադիոլոգիայի նորարարական կենտրոն՝ ոլորտի հիմնադիրը և առաջատարը Հայաստանում: Կենտրոնի ստեղծմամբ նպատակ է դրվել մեր հանրությանը հասանելի դարձնել բժշկական տվյալ ուղղության ամենաժամանակակից տեխնոլոգիաները և ծառայությունները։ Կենտրոնը ստեղծվել է միջամտական ռադիոլոգիայի ոլորտում 12 տարվա հարուստ փորձի հիման վրա։

Իմանալ ավելին

ՄՌ Առավելություններ

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎՆԱՍ ՕՐԳԱՆԻԶՄԻՆ

ՄՌ (IR) տեխնոլոգիաները, ի տարբերություն ավանդական վիրաբուժության, օրգանիզմին հասցնում են նվազագույն վնաս, քանի որ չեն կատարվում վիրաբուժական կտրվածքներ: Փոխարենը կիրառվում են բարակ ասեղներ, ասեղային էլեկտրոդներ, կաթետերներ և այլն:

ԱՆԶԳԱՅԱՑՈՒՄ

Մեծ մասամբ ՄՌ միջամտություններն իրականացվում են տեղային անզգայացմամբ, երբեմն՝ համակցված ներերակային անզգայացմամբ, որոշ դեպքերում էլ ընդհանուր անզգայացման պայմաններում։

ԱՐԱԳ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

ՄՌ (IR) տեխնոլոգիաներով բուժումից հետո սովորաբար վերականգնողական շրջան չի պահանջվում, քանի որ օրգանիզմին հասցվող վնասը նվազագույն է լինում: Բուժառուների մեծ մասը կլինիկայից դուրս է գրվում նույն օրը։

ՄՌ Ծառայություններ

Լեղուղիների միջամտական ռադիոլոգիա

Լեղուղիների միջամտական ռադիոլոգիա

Միջամտական ռադիոլոգիայի տեխնոլոգիաները լեղածորանների խցանումների ժամանակ, որոնք կարող են պայմանավորված լինել ուռուցքային, քարային կամ ...

Էխինակոկի բուժում

Էխինակոկի բուժում

Միջամտական ռադիոլոգիան առաջարկում է արդյունավետ պունկցիոն-դրենաժային մեթոդներ էխինակոկի բուժման համար, որոնք օգնում են ոչ վիրահատական եղանակով ...

Աբսցեսների միջամտական ռադիոլոգիա

Աբսցեսների միջամտական ռադիոլոգիա

Թարախակույտերի բուժման նպատակով իրականացվում են պատկերային ուղղորդմամբ դրենավորումներ, որոնք արդյունավետորեն դուրս են բերում թարախն օրգանիզմից։

Ասցիտ, հիդրոթորաքս, հիդրոպերիկարդ

Ասցիտ, հիդրոթորաքս, հիդրոպերիկարդ

Մեծավալ հեղուկ կուտակումները՝ կրծքավանդակի, որովայնի խոռոչում, սրտապարկի մեջ, արդյունավետորեն հեռացվում են պատկերային ուղղորդմամբ թիրախային դրենավորումների միջոցով։

Բիոպսիա

Բիոպսիա

Պատկերային ուղղորդմամբ նմուշառումը (ասեղային բիոպսիա) նվազագույն ինվազիվ միջամտություն է, որն իրականացվում է պաթոլոգիկ նորագոյացությունից նմուշ վերցնելու նպատակով՝ հնարավորություն ...

Չարորակ նորագոյացությունների աբլացիա, Էմբոլիզացիա

Չարորակ նորագոյացությունների աբլացիա, Էմբոլիզացիա

Ջերմային աբլացիան ոչնչացնում է ուռուցքի հյուսվածքը՝ ուղղակիորեն բարձրացնելով ուռուցքային հյուսվածքի մեջ ջերմությունը մինչև 110 ցելսիուս։ Այն իրականացվում է ռադիոհաճախական ...

Բարորակ նորագոյացությունների աբլացիա, Էմբոլիզացիա

Բարորակ նորագոյացությունների աբլացիա, Էմբոլիզացիա

Բարորակ գոյացությունների աբլացիան և էմբոլիզացիան նվազագույն ինվազիվ միջամտություններ են, որոնք կիրառվում են ոչ վիրահատական եղանակով բարորակ ուռուցքները բուժելու...

Լյարդի ցիռոզի բարդությունների կառավարում

Լյարդի ցիռոզի բարդությունների կառավարում

Նվազագույն ինվազիվ միջամտությունները, ինչպիսիք են TIPS-ը (տրանսյուգուլյար ներլյարդային պորտոսիստեմային շունտավորում), (դռներակի) ստենտավորումը, վարիկոզ լայնացած ...

Պորտ-կաթետերների տեղադրում քիմիաթերապևտիկ բուժման նպատակով

Պորտ-կաթետերների տեղադրում քիմիաթերապևտիկ բուժման նպատակով

Քիմիաթերապիայի համար պորտ-կատետերի տեղադրումը նվազագույն ինվազիվ միջամտություն է, որն ապահովում է երկարաժամկետ մուտք երակային և զարկերակային արյան համակարգ՝ հուսալի կատետերի միջոցով, ինչը պարտադիր պայման է ժամանակակից քիմիաթերապևտիկ դեղորայքի ներմուծման համար։

Ներանոթային միջամտություններ

Ներանոթային միջամտություններ

Ներանոթային միջամտությունները թույլ են տալիս անոթի միջով հասնել թիրախային օրգան կամ հյուսվածք և կատարել անհրաժեշտ բուժական կամ ախտորոշիչ գործողությունը, ինչպես նաև վերականգնել խցանված կամ նեղացած անոթի անցանելիությունը։

dots

ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԻ ՄՌ

Միջամտական ռադիոլոգիայի կենտրոնը հանդիսանում է վահանաձև գեղձի հանգույցների բուժման աբլացիայի մեթոդի հիմնադիրը Հայատանում։ Այն նեղ մասնագիտացված կենտրոն է, որտեղ կենտրոնացված է տվյալ խնդրի բուժման պրոֆեսիոնալ, հարուստ փորձ։ Կենտրոնում վահանաձև գեղձի հանգույցների բուժման նպատակով իրականացնում ենք աբլացիայի երկու տեխնոլոգիաները՝ ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ) և միկրոալիքային աբլացիա (ՄԱԱ)։ Ձեր առողջությունը վստահեք մասնագիտացված ծառայություններով կլինիկային և փորձառու մասնագետներին:

Իմանալ ավելին