Չարորակ նորագոյացությունների աբլացիա, Էմբոլիզացիա Գնացուցակ
Ջերմային աբլացիան ոչնչացնում է ուռուցքի հյուսվածքը՝ ուղղակիորեն բարձրացնելով ուռուցքային հյուսվածքի մեջ ջերմությունը մինչև 110 ցելսիուս։ Այն իրականացվում է ռադիոհաճախական աբլացիայի (ՌՀԱ) և միկրոալիքային աբլացիայի (ՄԱԱ) մեթոդով։ Ոչ ջերմային աբլացիան ոչնչացնում է ուռուցքի բջիջները՝ վերջիններիս միջով անցկացնելով բարձր լարման էլեկտրականություն։ Այն իրականացվում է անհակադարձ էլեկտրոպորացիայի մեթոդով (ԱՀԷ)։