Միջամտական ուռուցքաբանություն․ վերապատրաստման ծրագիր Վիեննայում

Երկշաբաթյա վերապատրաստման ծրագիր Վիեննայի բժշկական համալսարանում։

Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի կողմից կազմակերպված բազմագիտակարգային ծրագրի շրջանակներում միջամտական ռադիոլոգ, վիրաբույժ Արամայիս Գալումյանը և բ․գ․թ․ ռադիոլոգ Հովհաննես Վարդևանյանը մասնակցեցին միջամտական ուռուցքաբանության թեմայով վերապատրաստման դասընթացի։