Միջամտական ռադիոլոգիա
Միջամտական ռադիոլոգիան առաջարկում է նվազագույն ինվազիվ բուժման մեթոդներ գրեթե բոլոր օրգան-համակարգերի տարաատեսակ ախտահարումների բուժման համար։
Սա բժշկության ամենաերիտասարդ և արագ զարգացող ճուղերից է։ Այն ընդգրկում է բավականին լայն շրջանակ, ուստի հնարավոր է պայմանականորեն բաժանել մի քանի ենթաճյուղերի՝
- Միջամտական ուռուցքաբանություն (օնկոլոգիա)
- Անոթային ախտահարումների միջամտական ռադիոլոգիա (ՄՌ)
- Ոսկրային ախտահարումների ՄՌ
- Լեղուղիների ՄՌ
- Վահանաձև գեղձի ՄՌ
- Կնոջ առողջության ՄՌ
- Տղամարդու առողջության ՄՌ և այլն։