Մեր ուժը մեր թիմն է։
Մեր ուժը մեր թիմն է։
Իմանալ ավելին
Բարի գալուստ Միջամտական ռադիոլոգիայի նորարարական կենտրոն՝ ոլորտի հիմնադիրը և առաջատարը Հայաստանում: Կենտրոնի ստեղծմամբ նպատակ է դրվել մեր հանրությանը հասանելի դարձնել բժշկական տվյալ ուղղության ամենաժամանակակից տեխնոլոգիաները և ծառայությունները։ Կենտրոնը ստեղծվել է միջամտական ռադիոլոգիայի ոլորտում 12 տարվա հարուստ փորձի հիման վրա։
Իմանալ ավելինՄՌ (IR) տեխնոլոգիաները, ի տարբերություն ավանդական վիրաբուժության, օրգանիզմին հասցնում են նվազագույն վնաս, քանի որ չեն կատարվում վիրաբուժական կտրվածքներ: Փոխարենը կիրառվում են բարակ ասեղներ, ասեղային էլեկտրոդներ, կաթետերներ և այլն:
Մեծ մասամբ ՄՌ միջամտություններն իրականացվում են տեղային անզգայացմամբ, երբեմն՝ համակցված ներերակային անզգայացմամբ, որոշ դեպքերում էլ ընդհանուր անզգայացման պայմաններում։
ՄՌ (IR) տեխնոլոգիաներով բուժումից հետո սովորաբար վերականգնողական շրջան չի պահանջվում, քանի որ օրգանիզմին հասցվող վնասը նվազագույն է լինում: Բուժառուների մեծ մասը կլինիկայից դուրս է գրվում նույն օրը։
Միջամտական ռադիոլոգիայի տեխնոլոգիաները լեղածորանների խցանումների ժամանակ, որոնք կարող են պայմանավորված լինել ուռուցքային, քարային կամ ...
Միջամտական ռադիոլոգիան առաջարկում է արդյունավետ պունկցիոն-դրենաժային մեթոդներ էխինակոկի բուժման համար, որոնք օգնում են ոչ վիրահատական եղանակով ...
Թարախակույտերի բուժման նպատակով իրականացվում են պատկերային ուղղորդմամբ դրենավորումներ, որոնք արդյունավետորեն դուրս են բերում թարախն օրգանիզմից։
Մեծավալ հեղուկ կուտակումները՝ կրծքավանդակի, որովայնի խոռոչում, սրտապարկի մեջ, արդյունավետորեն հեռացվում են պատկերային ուղղորդմամբ թիրախային դրենավորումների միջոցով։
Պատկերային ուղղորդմամբ նմուշառումը (ասեղային բիոպսիա) նվազագույն ինվազիվ միջամտություն է, որն իրականացվում է պաթոլոգիկ նորագոյացությունից նմուշ վերցնելու նպատակով՝ հնարավորություն ...
Ջերմային աբլացիան ոչնչացնում է ուռուցքի հյուսվածքը՝ ուղղակիորեն բարձրացնելով ուռուցքային հյուսվածքի մեջ ջերմությունը մինչև 110 ցելսիուս։ Այն իրականացվում է ռադիոհաճախական ...
Բարորակ գոյացությունների աբլացիան և էմբոլիզացիան նվազագույն ինվազիվ միջամտություններ են, որոնք կիրառվում են ոչ վիրահատական եղանակով բարորակ ուռուցքները բուժելու...
Նվազագույն ինվազիվ միջամտությունները, ինչպիսիք են TIPS-ը (տրանսյուգուլյար ներլյարդային պորտոսիստեմային շունտավորում), (դռներակի) ստենտավորումը, վարիկոզ լայնացած ...
Քիմիաթերապիայի համար պորտ-կատետերի տեղադրումը նվազագույն ինվազիվ միջամտություն է, որն ապահովում է երկարաժամկետ մուտք երակային և զարկերակային արյան համակարգ՝ հուսալի կատետերի միջոցով, ինչը պարտադիր պայման է ժամանակակից քիմիաթերապևտիկ դեղորայքի ներմուծման համար։
Ներանոթային միջամտությունները թույլ են տալիս անոթի միջով հասնել թիրախային օրգան կամ հյուսվածք և կատարել անհրաժեշտ բուժական կամ ախտորոշիչ գործողությունը, ինչպես նաև վերականգնել խցանված կամ նեղացած անոթի անցանելիությունը։
Մեր ուժը մեր թիմն է։
Իմանալ ավելին
Արմեն Դերյանի հերթական այցը Միջամտական ռադիոլոգիայի կենտրոն
Իմանալ ավելին
Ծնկահոդի գենիկուլյար նյարդերի բլոկադա
Իմանալ ավելին
UltrasԲժիշկ-սոնոգրաֆիստ Աննա Խաչատրյանound Specialist Anna Khachatryan
Իմանալ ավելին
Բուժառուի մոտ իրականացվել է ձվարանային երակների էմբոլիզացիա։
Իմանալ ավելին
Միջամտական ռադիոլոգիայի կենտրոնը հանդիսանում է վահանաձև գեղձի հանգույցների բուժման աբլացիայի մեթոդի հիմնադիրը Հայատանում։ Այն նեղ մասնագիտացված կենտրոն է, որտեղ կենտրոնացված է տվյալ խնդրի բուժման պրոֆեսիոնալ, հարուստ փորձ։ Կենտրոնում վահանաձև գեղձի հանգույցների բուժման նպատակով իրականացնում ենք աբլացիայի երկու տեխնոլոգիաները՝ ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ) և միկրոալիքային աբլացիա (ՄԱԱ)։ Ձեր առողջությունը վստահեք մասնագիտացված ծառայություններով կլինիկային և փորձառու մասնագետներին:
Իմանալ ավելին